«Իսկանդերի» արձակած կրակոցի էֆեկտիվությունն է հավանաբար 10%-ի հավասարազոր եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունը չի մեկնաբանում: «Նման իրավասություն ես չունեմ»,- ասում է պատգամավորը: 24News-ի հարցին, թե, ամեն դեպքում, ի՞նչ 10%-ի մասին էր խոսում Փաշինյանը, Ղալումյանն արձագանքում է. ««Իսկանդերի» արձակած կրակոցի էֆեկտիվությունն է հավանաբար 10 %-ի հավասարազոր եղել»:

Նա, ի դեպ, համոզված չէ, որ «Իսկանդերը» կիրառվել է Շուշիի վրա: Այդ թեմայի մասին շատ բան խոսել չի ուզում, քանի որ պետական գաղտնիք կարող է լինել:

Մանրամասները՝ տեսանութում։

--0--ԿԿ