Վաղը Արտաշատի մայրուղու սկզբնամասից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

․

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել առ այն, որ վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս եւ Արտաշատ քաղաքներ։

«Քաղաքացիներին հրավիրում ենք միանալու ավտոերթին»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ