Ցուցարարները կաթվածահար են արել մայրաքաղաքի երթևեկությունը և մետրոյի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նիստ

Վաղ առավոտից ակտիվիստները անհնազանդության ակցիաներ են անում Երևանի մի շարք փողոցներում: Կաթվածահար են եղել Մյասնիկյան և Ազատության պողոտաները, Վերին Անտառային փողոցը, Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը:

«Նիկո՛լ, դավաճա՛ն» վայնկարկումներով ցուցարարները կաթվածահար են արել նաև մետրոյի աշխատանքը:

Անհնազանդության ակցիա անող որոշ ցուցարարների իրավիճակը վերահսկող կարմիր բերետավորները բերման են ենթարկել։

Անհնազանդության ակցիաների տեսանյութերում ակտիվիստները հայտարարում են, որ այսպիսի գործողությունները կրելու են պարբերական բնույթ և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

--00—ԼՄ