Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի ձախողման պատասխանատուները կպատժվեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Կառավարության՝ փետրվարի 25-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որտեղ Հայաստանի մասնակցության ձևաչափի և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Վարչապետը տեղեկացրել է, որ այդ մասով ծառայողական քննություն է նշանակել:

«Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, իհարկե, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ։ Ըստ գերատեսչության՝ լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն։ 

--00—ԼՄ