Հակոբ Արշակյանը կոչ է անում բոլորին հենց հիմա գալ Հանրապետության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը քիչ առաջ կառավարությունում մոտեցավ լրագրողներին և կարճ հայտարարություն արեց․ «Կոչ եմ անում բոլորիդ հենց հիմա գալ Հանրապետության հրապարակ վարչապետի էջում գրված մեսիջի հետևից՝ տեր կանգնելու ձեր իշխանությանը»։

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերը հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

--00—ԼՄ