ՀՅԴ Բյուրոն կոչ է անում իշխանություններին զերծ մնալու իրավիճակի առավել սրումից․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

ՀՅԴ բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով իշխանություններին մնալ օրինականության և ժողովրդավարության շրջանակներում։

«ՀՅԴ Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես և մինչ այս նույն պահանջով հանդես եկած հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակ երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից»: 

--0--ԿԿ