Այո, սա ռազմական հեղաշրջման փորձ է. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արտակ Դավթյան

ՀՀ ԳՇ-ի տարածած հայտարարության առնչությամբ, որով զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ArmDaily.am-ը մեկնաբանություն է խնդրել Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից։ Հարցին, թե արդյոք սա կարելի է համարել ռազմական հեղաշրջման փորձ՝ նա պատասխանել է. «Այո»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իր համախոհներին կոչ է արել հավաքվել հանրապետության հրապարակում՝ արդյոք սա մարդկանց բախումների տանելու փորձ չէ՞՝ նա կրկին պատասխանեց՝ «Այո»։ Մյուս հարցին Դավթյանը հրաժարվեց պատասխանել՝ «Առանց մեկնաբանությունների»,-ասաց նա:

--00--ԱԹ