Արշավիր Ղարամյանը համախմբման կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանը, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, կոչով է հանդես եկել.

«Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00--ԱԹ