Մոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ոստիկանություն

Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը Երևանում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունների ֆոնին չի բացառում անվտանգության ուժեղացումը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունից:

«Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

 --00—ՄՀ