Տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումներին. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

պեսկով

Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք սա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Ենթադրում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրականության դաշտում: Պուտինի ու Փաշինյանի միջև շփումներ դեռ չեն եղել, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք օպերատիվ կերպով կազմակերպվում են»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ-ում ևս հայտարարել են, որ դա Հայաստանի ներքին գործն է:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00--ԱԹ