Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին կոչ է անում չտրվել անօրինական հրամաններին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կոչ է անում համակարգի աշխատակիցներին չտրվել անօրինական հրամանների և ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ, հայտնում է Irakanum.am-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Օսիպյանը սթափության կոչ է անում օրվա իշխանություններին՝ վերջ տալու արկածախնդիր մոտեցումներին և երկիրը չտանելու արյունահեղության ճանապարհով։

«Հարգելի՛ գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։

Այդպես եղել է նաև 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։

Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։

Ոստիկանության հարգելի՛ գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։

Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։

Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինելու»։

Հիշեցնենք, որ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, որին հաջորդել էր Փաշինյանի հայտարարությունը։

--00—ԼՄ