ՌԴ Դաշնային խորհրդում ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս են հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կոսաչով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա գործող օրենսդրության շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Կոսաչովի հաղորդմամբ՝ ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ:

«Հետևում ենք, բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է: 

 --00—ՄՀ