ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։

«Հարգելի հայրենակիցներ,
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների,  զերծ մնալ   անօրինական գործողություններից  և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»,-ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ