ՊՆ-ն անթույլատրելի է համարում ԶՈւ-ն քաղաքական գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ՊՆ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

«Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը:  ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։

    --00—ՄՀ