Մեր շտաբն այստեղ է. բարիկադներով փակում ենք, թող ինքը գա, կթելադրենք՝ ինչ պահանջներ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Մինչև մեր հարցը չլուծենք, չենք հեռանալու: Այս մասին Խորհրդարանի շենքի մոտ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինքը այդ հրպարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միաժամանակ ասել է, որ համաձայն է իրեն ամենասուր քննադատողների հետ խորհրդակցությունների համար հանդիպել: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց ինքը պետք է հեռանա»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ ամբողջ գիշերը մնալուն են ԱԺ շենքի մոտ․ «Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»:

--00—ՄՀ