Ականի պայթյունից Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ականի պայթյունից վնասվածքներ է ստացել 1964 թվականին ծնված Գյուլօղլան Միրզալիևը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Միրզալիևը պայթյունի ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված եղել: Տղամարդը ականի պայթյունի հետևանքով ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

--00—ԼՄ