Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը աղբամաններով փակվել են․ Մանուկյանը գիշերը կմնա ԱԺ-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում ելույթներից հետո շարժվեցին Բաղրամյան պողոտայով դեպի Ազգային ժողով, որտեղ, ըստ հավանականության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով պետք է առաջիկայում արտահերթ նիստ գումարվի։

նկար

Տեղում աշխատող 24News-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարներն այս պահին աղբամաններով փակել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, ինչի հետևանքով կաթվածահար է եղել Բաղրամյան պողոտայի և դրան հարող փողոցների երթևեկությունը։

նկար

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ պատրաստվում են ամբողջ գիշերվա ընթացքում ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների հետ այդ հատվածում մնալ։

«Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու, մինչև հանենք նրան»,-ասել է Վազգեն Մանուկյանը։

նկար
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթ և հանրահավաք է արել Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00—ԼՄ