Վարչապետը հրաժարական չի տա․ ռազմական հեղաշրջման տակից դուրս չենք գա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Եթե ՀՀ-ում ռազմական հեղաշրջում եղավ, այդ կառավարությանը ոչ մի երկիր չի ճանաչելու, այդ թվում՝ ՌԴ-ն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Ըստ նրա՝ ԳՇ-ն բունտ է անում։ «Ի՞նչ է, խունտա՞ են ուզում ստեղծել ՀՀ-ում։ Վարչապետը հրաժարական չի տալիս, ի՞նչ են անում՝ ռազմական հեղաշրջո՞ւմ։ Խնդիրն այստեղ վարչապետը չէ, այլ հայ ժողովուրդը, որը մի օր որոշել է, որ իշխանությունն ինքն է, և ինչ-որ մի հատվածի դուրը դա չի գալիս։ Պետությունը կքաշեք ցեխի մեջ, ու դրա տակից դուք ինքներդ դուրս չեք գա»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ