Պուտինն ու Փաշինյանը զրուցել են. ՌԴ նախագահը կողմերին զսպվածության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Փաշինյան Պուտին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Երկու ղեկավարները քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը:

ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում կողմերին զսպվածության կոչ է արել, արտահայտվել կարգուկանոնի պահպանման և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աջակիցները հանրահավաք են անցկացրել, ընդդիմությունը Ազատության հրապարակում հավաքից հետո երթով շարժվել է դեպի ԱԺ: Խորհրդարանի շենքի առջև ընդդիմադիրները վրաններ են տեղադրել, պատրաստվում են այնտեղ գիշերել՝ մինչև հասնեն վարչապետի հրաժարականին:

--00--ԱԹ