Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Thumbnail

Գլխավոր շտաբը վերջնական իր խոսքն ասեց։ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները միանշանակ տեր կլինեն իրենց խոսքին եւ կկանգնեն ժողովրդի կողքին մինչեւ վերջ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

«Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ միասին եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մոտ Նիկոլ Փաշինյանի անունը մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում: Նման մարդու խոսքն իմ մոտ խոսք չի»,- նշեց նախկին փոխվոստիկանապետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինքը ևս ժամանակին բավական կոշտ միջոցների է դիմել քաղաքացիների անհնազանդությունը զսպելու համար, Լևոն Երանոսյանն ասաց, որ ներքին զորքերը երբեւիցե կոշտ միջոցներ չեն ձեռնարկել: 

«Այո, խորենացիում չեմ թողել, որ արյունահեղություն լինի: Ո՞վ տարավ բախման, դուք լավ գիտեք: Ես եմ եղել ղեկավարը Սարի թաղում: Ես ձեզ հորդորում էի, ասում էի՝ գնացոեք էն կողմ: Շնորհիվ մեզ չեղավ արյունահեղություն: Թող այսօր ոչ ոք չփորձի տանի դրան: 2018-ի ապրիլի 16-ին էլ մարդա մեկը տարավ արյունահեղության, բայց ես թույլ չեմ տվել»,- հավելեց նա:

--00--ԱՀ