Արցախում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

ճանապարհներ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

 --00—ՄՀ