ԵԽԽՎ-ն սպառել է իրեն որպես ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք հայտնող մարմին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Իհարկե միակը չէ, բայց ամեն մեկի մասին՝ հերթով:

Ո՞ւր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ու՞ր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ու՞ր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և ՎԵՐՋԱՊԵՍ ո՞ւր եք հիմա՝ այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին:

Դե եթե չկայիք, լռեք ու վերջ»:

--00—ԼՄ