Գեներալիտետի համբերության բաժակը լցվեց․ քաղաքական իշխանությունն իր ափսեի մեջ չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Գեներալիտետի համբերության բաժակը լցվեց, որովհետև քաղաքական իշխանությունն իր ափսեի մեջ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Նա զավեշտ է համարում այն, որ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը որակվեց ռազմական հեղաշրջման փորձ։

«Էս վերջին հարվածն էր, որը ստացավ գեներալիտետը դեմքին։ Խոսքը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ազատման մասին է։ Դրա համար դանակը ոսկորին հասավ։ Եկեք ազգային և քաղաքական գործունեությունները չխառնենք իրար։ Նրանք մարդիկ են, որոնք անհանգստացած են երկրի, պետության ու ժողովրդի համար»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ