Արցախում հաստատվել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 29-ի N19-Ա հրամանի համաձայն հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը http://bit.do/fN4WM:

Խորհրդի կազմում ընդգրկվել են բժշկական և մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ:

--00—ՄՀ