ՌԴ ԱԳՆ-ի մոտ հայերը պահանջում են վերադարձնել գերիներին․ Շոյգուն նրանց աջակցում է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

գերիներ

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց հայերն ակցիա են իրականացնում՝ Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր անձանց վերադարձնելու պահանջով։ Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն աջակցել է Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիան։

«Արդեն 45-րդ օրն է, ինչ ակցիա է իրականացվում՝ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պահանջով։ Երեկ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն անձամբ իր աջակցությունն է հայտնել ակցիայի մասնակցին՝ հորդորելով շարունակել այն և չհամարձակվել հանձնվել։ Մենք համոզված ենք, որ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կկոչվի»,- գրել է Տոնոյանը։

--00—ՄՀ