ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

Ղազինյան

 Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»: «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, իսկ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2020թ-ի հունիսին։

Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումով, բացառապես քաղաքական դրդապատճառներով ԳՇ պետին ազատելու առաջարկը ոչ միայն հակասահմանադրական Է, այլև բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու ուղղակի դիտավորություն», - գրել է նա:

Ղազինյանի խոսքով՝ ՀՀ նախագահը ուղղակի պարտավոր է չստորագրել, իր ձևակերպմամբ, այդ անօրինական առաջարկը և ուղարկել այն Սահմանադրական դատարան։

  --00—ՄՀ