ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Արոնյանը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Ինչպես հայտնում է Armsport.am-ը, 38-ամյա շախմատիստի հայտարությանն արձագանքել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆփեյրը։

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Արոնյանը բնակություն չի հաստատել Միացյալ Նահանգներում՝ երկիրը չունի իրավասություն ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի վերաբերյալ․

«Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու մտադրության լուրը։ Քանի դեռ նա չի ապրում Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան չունի իրավասություն ՖԻԴԵ-ում իր կարգավիճակի հետ։

Ինչպես տրանսֆերային այլ հարցերում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան իրեն չի կարող թույլ տալ հրավիրել որևէ խաղացողի, կամ վճարել նրա տրանսֆերի համար։ Մեր դերը խաղացողի վարչական փաստաթղթերի մշակումն է՝ ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։

--00--ԱԹ