Եթե նույնիսկ Բալասանյանը հանդիպել է ԳՇ պետին, ապա միայն զորակցելու համար. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

1
Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե Վիտալի Բալասանյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցելու:

«Երբ, դեռևս 2018 թվականին Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Սակայն ազգադավ ուժերը, շատ լավ հասկանալով, թե ինչի՞ մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից:

2020 թվականի 44-օրյա պատերազմը ցավոք հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները:

Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ-որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու»՝ ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի՝ նույն ձեռագիրը: Սակայն, շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016 թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը, չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել: Իսկ եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»,-նշված է հայտարարթյունում:

 

--00—ԼՄ