ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով։ Նարեկ Մալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից։
Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց, հրավիրված հանրահավաքի ընթացքում ցուցադրված «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման համար։
ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին՝ պայմանավորված խտրականությամբ, այդ թվում՝ քաղաքական կամ այլ հայացքների նկատմամբ, ազգային պատկանելիությամբ և այլն։
--00—ԼՄ