Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց, երաժշտական դասարանին նվիրել է քանոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

3

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան թիվ 2042 դպրոց, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում՝ տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից:

Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում դպրոցի տնօրենը շեշտել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է հայերենով գրքերի հրատարակմանը:

նկար

Զարեհ Սինանյանը մտադիր է խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնել Էթնիկ հարցերի դաշնային գործակալության ղեկավարության, ինչպես նաև իրավասու այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Առայժմ աշակերտները սովորում են Հայաստանից ուղարկած դասագրքերով:

Լազարևների անունը կրող դպրոցում կա նաև երաժշտական դասարան, որին գլխավոր հանձնակատարը նվիրել է քանոն երաժշտական գործիք: 

նկար

--00—ԼՄ