Նախագահն իր որոշման մասին կհայտնի մինչև 24:00-ն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

1.jpg

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև 24:00-ն կհայտնի իր որոշման մասին: Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։

ՀՀ նախագահն ու ԳՇ պետն այսօր հանդիպել են:

--00--ԱԹ