ՀՀ նախագահի անունից Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի խաչքարի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

--00—ԼՄ