Նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 265 դեպք, մահացել է 2 մարդ, առողջացել՝ 85 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

բժիշկ կորոնա

Փետրվարի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որից 163394-ը՝ առողջացած, 3192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս