Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը. պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Ըստ աղբյուրի՝ Կիևում պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, որին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից և մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները:

Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս