Բուխարեստի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Սումգայիթում նահատակվածների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցել են փետրվարի 28-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցին:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերում նահատակված անմեղ հայերի:

Այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց թեմի ու Ռումինահայոց միության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Բուխարեստի առաջնորդանիստ տաճարի բակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ:

Միջոցառմանը ներկա էին նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն ու Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

--00—ԼՄ