6 մարզերում ձյուն է տեղում․ ՃՈ-ն հորդորում է մեքենա վարել միայն ձմեռային անվադողերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է ՃՈ հաղորդագրությունում։

--00—ԼՄ