Արցախում ռուս խաղաղապահների համար շահագործման է հանձնվել բլոկ-մոդուլային ևս 4 ավան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1

Ստեփանակերտ և Մարտունի բնակավայրերում Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները ռուս խաղաղապահների համար կանգնեցրել և շահագործման են հանձնել բլոկ-մոդուլային ևս 4 քաղաք:

Ըստ աղբյուրի՝ դրանք լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) և կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա): Նման ավանները խաղաղապահներին թույլ են տալիս հրաժարվել դաշտային կետերի օգտագործումից:

Աղբյուրը հայտնում է, որ յուրաքանչյուր ավան ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ-գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք և ինժեներական սարքավորումներ պահելու սենյակ:

Բոլոր ավանները կառուցվել են ԳՕՍՏ-ի և տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին համապատասխան, դրանք համապատասխանում են բոլոր սահմանված ստանդարտներին և պահանջներին` զինծառայողների հարմարավետ կացության համար: Ներկայումս ընդհանուր առմամբ ութ այդպիսի ավան կա Լեռնային Ղարաբաղի տարածքում:

--00—ԼՄ