ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 117, մահացել՝ 3 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

կորոնավիրուս

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 216 դեպք, որոնցից 163 511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729 267 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:

--00—ՄՀ