ԳՇ պետի հրաժարականից հետո պատրաստ ենք սկսել արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկն անտրամաբանական է համարում: «Տրամաբանական կլիներ, եթե առանց որևէ պայմանի, Մարուքյանը հայտարարեր, որ իրենք պատրաստ են ստորագրել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր: Այդ դեպքում, կարծում եմ, մենք առաջ կգնանք», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբինյանը:

«Մենք մեր լուծումը ներկայացրել ենք նախորդ հանրահավաքի ժամանակ։ ԳՇ պետի հրաժարականից հետո միայն պատրաստ ենք սկսել արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները։ Սա նախապայման չէ, վարչապետն իրացրել է իր լիազորությունները։ ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է արել, դա անհամատեղելի է իր զբաղեցրած պոշտոնի հետ», - հավելել է Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ