Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին:

«2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից տասը տարի անց՝ Հայաստանում ժողովրդի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, առաջին անգամ ունեցանք այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվեցին իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:

Սա արժեք է, որը մեր ժողովուրդը ձեռք է բերել բազում փորձությունների միջով անցնելով։

Հայաստանի Հանրապետությունն այսօր, այո՛, ժողովրդավարական պետություն է, այստեղ իշխանությունը ձևավորում է ու ձևավորվելու է բացառապես ընտրությունների միջոցով։

Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս երբեք չեն զիջելու իրենց իշխանությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը։

նկար

--00—ԼՄ