Ճշմարտությունը վերականգնված է. Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Կրեմլ

Կրեմլը մեկնաբանել է տեղեկություններն` այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- հայտնել են Կրեմլից:

Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ: Նա նշել էր` այդ հրթիռները կամ չեն պայթել, կամ պայթել են միայն 10 տոկոսով: 

ՌԴ ՊՆ-ն այս հայտարարության հետ կապված տարակուսանք էր հայտնել` միաժամանակ տեղեկացնելով, որ ԼՂ-ում «Իսկանդեր» չի օգտագործվել:

--00--ԱԹ