Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդը և դեռևս Հայաստանի դրոշի ներքո է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ հորիզոնականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է: Նախորդ ամիս նա զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Թեպետ օրեր առաջ Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից, սակայն ՖԻԴԵ-ի աղյուսակում նա դեռևս ներկայացնում է Հայաստանը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 77-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Երկրորդը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Դին Լիժենը:

--00--ԱԹ