Ես տպավորված եմ Քիմ Քարդաշյանով․ թուրք դերասանուհի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Քարդաշյան

Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի նկատմամբ ունեցած իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել է հետևել Քարդաշյանի ընտանիքին:

«Հիշում եմ, որ մի հաղորդման ժամանակ Քրիս Ջեները (Քիմի մայրը-խմբ.) ասել էր. «Քիմը մեզնից ամենախելացին է: Twitter-ում նրան քարկոծում են, սակայն իր համար միևնույն է: Մենք կատաղում ենք, ինքը մեզ հանգստացնում է»,- պատմել է դերասանուհին և հավելել, որ իրեն հատկապես տպավորել է Քիմի ինքնատիրապետումն ու կազմակերպվածությունը: 

Այս խոսքերից հետո թուրքական մամուլում և սոցցանցերում թուրք դերասանուհու հասցեին վիրավորանք և զրպարտանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել: Շատերը Քայային վիրավորում են զուտ այն պատճառով, որ նա խոսոտվանում է հայ աստղից ազդեցություն կրելու փաստը։

--00—ՄՀ