«Երթը Բաղրամյան պողոտայով չի անցնելու, բացարձակ սուտ է»․ ՔՊ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

վահագն

Մամուլում շրջանառվող լուրը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել դեպի Բաղրամյան 26՝ նախագահի հրաժարականը պահանջելու», բացարձակ ՍՈՒՏ է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։

«Երթը Բաղրամյան պողոտայով չի անցնելու։ Դադարեցրեք ստերի տիրաժավորումը, հարգելի՛ լրատվամիջոցներ»,-գրում է նա։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը լուր էր շրջանառել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26՝ նախագահի հրաժարականը պահանջելու։

--00—ԼՄ