Հարկադրանքով հավաքի մասնակցողները կարող են ստանալ իրավաբանական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է: 

Փաստաբանների խմբի հետ կապ հաստատելու համար շահառու աշխատողները կարող են դիմել փաստաբանների խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (077-00-77-92):

--00—ԼՄ