Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տեղեկատվական թերթիկներ են տարածվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները։

Այս համատեքստում Տեսչական մարմինը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Օքսֆամ ՄԲ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, տեղեկատվական թերթիկներ է տպագրել, որոնք կնպաստեն ազգաբնակչության իրազեկվածության բարձրացմանը։

Թերթիկներում ներկայացվում են կանխարգելման պարտադիր պահանջները՝

-Պարտադիր կրել դիմակ.

- Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց.

- Խուսափել այլ անձանց հետ սերտ շփուﬓերից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց.

- Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արﬓկային ծալքի հատվածով (ոչ դաստակով).

- Օգտագործված անձեռոցիկն ու դիմակը անﬕջապես նետել կափարիչի ոտնակային կառավարմամբ աղբարկղ.

- Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքٳմ ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով և այլն։

Միաժամանակ, Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով դրանց չպահպանման մասով ստացված ահազանգերի հետքերով։

նկար

--00—ԼՄ