Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:45-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչներ՝ 1940 թ. ծնված Ա. Բ.-ն և 1975 թ. ծնված Է. Ս.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19:30-ին, սահմաններում իրենց բնակարանի բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը:
Մարտի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից և «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 04:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչներ՝ 2003թ. ծնված Ծ. Ա.-ն, 2006թ. ծնված Ա. Ա.-ն և 1982 թ. ծնված Ժ. Ա.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ