Իմ նշանակած ԳՇ պետը կատարել է մերժվածի հրամանները, դա է ամենամեծ դավաճանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց կրկնում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից։ Այս մասին, հանրահավաքի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԶՈՒ-ում վենդետաներ չե՛ն լինելու, որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու եւ ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով»,- նշեց նա։

Փաշինյնաը հավելեց, որ իր կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները և դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը։ 

--00--ԱՀ