Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Մենք պիտի աշխատենք ու այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։ Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս մասին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործընթացը պետք է իրականացնեն Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների ու խորհրդակցության արդյունքում», - ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, իրենց մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումը, որոնք կերաշխավորեն անվտանգությունն ու կայունությունը Հայաստանում։

--00--ԱՀ