Փաշինյանը հայտարարեց՝ ԳՇ պետը կատարել է Սարգսյանի հրամանը. ապացույց ենք պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

էդմոն մարուքյանն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է»։

--00--ԱԹ